ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լիալուսնի տակ ընկածները

Լիալուսնի տակ  ընկածները
06.10.2013 | 12:40

Հասկանալի է` Զարուհի Փոստանջյանի (ինչ ճշգրիտ ազգանուն է) քայլի հետևում ինչ-ինչ ուրվագծեր կան: ՈՒրվագծատերերը պլան «ա»-ում միլիմետրերի հաշվարկով ճշգրիտ էին, պլան «բ»-ն նրանց փուռը տվեց:
Պլան «ա»: Այն, որ Զարուհու «հոգեխանգարմունքները» նորություն չեն, փաստ է` բժշկական: Այն, որ այդ փաստը ոմանք լավագույնս են փորձել օգտագործել, նույնպես ակնհայտ է: Այն, որ Փոստանջյանի ասածները միջազգային բարձր ամբիոնից` ընդդեմ ՀՀ նախագահի, ձեռնտու էին թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, նույնպես բեկման ենթակա չէ:
Ռուսաստանն այդպես էլ չհաղթահարեց Հայաստանի նկատմամբ իր սև խանդը, ավելին, հաստատապես կուլ չի տվել նույն բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը, թե Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ ստորագրելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը և ներկա է լինելու վիլնյուսյան գագաթնաժողովին: Դրանից առաջ էլ` հանդիպումը «մսյո» Օլանդի հետ, ու Օլանդն ասաց` աջակցում է Հայաստանին ամբողջապես:
Ընդդիմադիր տիկնոջ ելույթը կարող էր լինել նաև Եվրոպայի սրտից բխած, որովհետև, ճիշտ, է, հին Եվրոպան առանձնապես շատ ծանր չի տանում մեր «մաքսայնացումը», սակայն նոր` Արևելյան Եվրոպան հաստատ ծանր է տանում ¥պատճառների մասին` մեկ այլ անգամ¤:
Տեսնել ընդամենն այս երկու «ականջները» Զարուհու գլխի հետևում` խանգարեց պլան «բ»-ն: Ոսկերչական հաշվարկով (հիշենք` ԵԽԽՎ հայոց պատվիրակության ղեկավարը պատվիրակության կազմում ռոտացիա չիրականացրած, վճռաբեկի նախագահի հովերով տոգորված Դավիթ Հարությունյանն է) հրահանգվել էր ոչ անհայտ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին միջազգային ասպարեզներում ձայնի իր իրավունքը զիջել Փոստանջյանին` ցուցանելու ազատության մաստեր-կլաս խոսքի ու պահվածքի ոլորտներում:
Ինչո՞ւ: Ասե՞նք, թե՞ հասկացաք: Որովհետև Դավիթ Հարությունյանը և մեր ԱԺ-ն շա՜տ ժողովրդավարն են: Ի դեպ, ժողովրդավար Դավիթ Հարությունյանը երբեք նվաստիս տված որևէ հարցին չի պատասխանում` խախտելով լրագրողիս` իրազեկված լինելու իրավունքը: Արդեն քանի տարի:
Չգիտե՞ր, թե ինչ հարց է տալու ընդդիմադիր Զարուհին, ով ձայնի իրավունք չունի ԵԽԽՎ-ում, բայց կարողանում է վիրտուոզ պառկել Գասպարիի վրա` ի անհրաժեշտություն: Ցավո՞ւմ է Դավիթ Հարությունյանը հնչած հարցի համար: Ի՜նչ եք ասում:
Պետք չէ ցավել. «մարշալ-պլանն» իրականացվել է, ջինը շշից բաց թողնվել, Հայաստանն ու իր ղեկավարը կանգնել են կրկին հայի ձեռով սարքված «թղթե շերեփի» առաջ, հերթական անգամ հիշեցնելով, որ մեզնից լավ ոչ ոք մեր դեմ չի պայքարում:
Եվ վերջապես` անհասկանալի միավորում «Ժառանգության» անհասկանալի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, անհասկանալի կուսակցական Փոստանջյանի հարցի մասով. միջազգային բարձրագույն ամբիոնից անչափ ծանր մեղադրանք է հնչել, նշվել է թիվ` 70 միլիոն եվրո:
Պե՞տք է պահանջել պատգամավորից իր ասածի ապացույցները: Թե՞ սցենարի հայաստանյան ղեկավարները սա էլ են հաշվարկել, մտածելով, որ նախագահականը գլուխ չի դնի հոգեխանգարմունքի անվանակարգերում օր օրի կատարելագործվող Փոստանջյանի հետ ու ապացույցներ չի պահանջի:
Սա էլ քեզ` պլան «գ»:
Ո՞վ կիրականացնի այն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ